Այսօր: Չորեքշաբթի, 14 Ապրիլի 2021թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



''Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց վերաբերյալ''
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ռաիսա Մինասյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/02/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
17/11/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

"Առաքելություն Հայաստան" ԲՀԿ-ն, ՄԱԿ ՓԳՀ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, շարունակում է իրականացնել " Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմնաը" ծրագիրը, որը մեկնարկել է 2018թ. նոյեմբերից: 2020թ. ընթացքում այցելություններ են կատարվել ավել քան 170 համայնքային կառույցներ, որի արդյունքում բացահայտվել է 87 անձը հաստատող փաստաթուղթ չունեցող (2 տարվա ընթացքում 198 անձ), քաղաքացիություն չունեցող և ապաքաղաքացիության վտանգի տակ գտնվող անձ: Տրամադրված աջակցության արդյունքում՝ ընդհանուր առմամբ արդեն փաստաթղթավորվել է ավելի քան 90 անձ:2021թ. ծրագիրը թիրախավորվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերը և մոբիլ թիմերի միջոցով նախատեսվում է այցելել մարզային և տեղական ինքնակառավարման մարմիններ իրազեկման, ինչպես նաև հավանական շահառուների բացահայտման և փաստաթղթավորման նպատակով: Ծրագիրը նաև նպատակ ունի շահերի պաշտպանության միջոցով խթանել օրենսդրական դաշտի բարելավումը՝ ուղղված Հայաստանում ապաքաղաքացիության կրճատմանն ու կանխարգելմանը:

Ծրագրի շրջանակներում, ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության և ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ համագործակցությամբ, ծրագրի շահառուներին տրամադրվելու են հետևյալ ծառայությունները՝ իրավաբանական խորհրդատվություն, համապատասխան փաստաթղթերի կազմում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմանն օժանդակում, պետական մարմինների, այդ թվում՝ դատական ներկայացվող դիմումների կազմում և, ըստ անհրաժեշտության,ներկայացուցչության ապահովում:

Հավանական շահառուները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (+374 91) 600 280/600 288-           "Առաքելություն Հայաստան" ԲՀԿ, (+374 10) 370 264 - ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ: 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Լոռու մարզի Շահումյան համայնքում օծվել է Սուրբ Հակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան 1փ. 66
(0322) 38462, 37897
shahumyan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner