Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ռաիսա Մինասյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
04/07/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/07/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնանշման հարցման հանձնաժողովի

2019 թվականի հուլիսի 3-ի թիվ 1 որոշմամբ և հրապարակվում է

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն

 

Գնանշման հարցման ծածկագիրը` «ԼՄՇՀ-ԳՀԱՇՁԲ-19/02»

 

Պատվիրատուն` Շահումյանի համայնքապետարանը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան, 1-ին փողոց, շենք 66 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

            Գնանշման հարցման ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Շահումյան համայնքի գիշերային լուսավորության հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։                                                                                             

            «Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն գնանշման հարցմանը մասնակցելու հավասար իրավունք:

Գնանշման հարցմանը մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Գնանշման հարցման հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 6-րդ օրվա ժամը 14:00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով  հրավերի  տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Գնանշման հարցման հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան, 1-ին փողոց, շենք 66 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 14:00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան, 1-ին փողոց, շենք 66հասցեում, 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 14:00-ին։  

Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել գնումների հետ կապված բողոքներ քննող անձին` ք. Երևան, Մելիք-Ադամյան փող. 1  հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն գնանշման հարցման հրավերով սահմանված կարգով։ Բողոքը ներկայացնելու համար պահանջվում է վճար` 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամի չափով, որը պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ բացված «900008000482» գանձապետական հաշվեհամարին:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Քրիստինե Հովհաննիսյանին, hեռ.` /0322/ 3-78-97, էլ.փոստ` shahumyan.lori@mta.gov.am:

                                                           

 

           Պատվիրատու` Շահումյանի համայնքապետարան:

                       

 

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Լոռու մարզի Շահումյան համայնքում օծվել է Սուրբ Հակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան 1փ. 66

(0322) 38462, 37897

shahumyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner