08.02.20
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
|
Մակերես` 47.79 կմ 2 Բնակչություն` 2492 Շահումյան գ յուղը գտնվում է անմիջապես Վանաձոր քաղաքին կից , Վանաձոր - Դիլիջան մայրուղու 1- ին կիլոմետրի աջ և ձախ կողմում : Գտնվում է ծովի մակերևույթից 1700-1800 մ բարձրության վրա , վարչական տարածքում գտնվող « Մայմեխ » և « Թեժ լեռ » սարերը՝ 3080 մ- 3100 մ բարձրությամբ : Գյուղը կազմավորվել է « Ղամբարանց թալա » կոչվող հանդամասում 1933 թ ., իսկ ներկայիս գյուղի տարածքում՝ ադրբեջանաբնակ գյուղը՝ « Վարդանլու » անվամբ : (« Ղամբարանց թալա »-« ...
Մանրամասն |
|
14.02.19
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ-Ի ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
|
2019թ-ի փետրվարի 14-ին ժամը 12.00-ին Շահումյանի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում համայնքի ղեկավարը ներկայացրեց Շահումյան համայնքի 2018թ-ի բյուջեի կատարման և հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները: Հաշվետվությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ պ-ն Հովսեփյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության առաջատար մասնագետ Մ. Գրիգորյանը, ՏԻ և ՀԳՄ վարչության մասնագետ Լ. Քոչարյանը, համայնքի ավագանու անդամներ և բնակիչներ:
|
|
15.12.18
ՏԱՐԵՄՈՒՏԻ ՀԱՆԴԵՍ
|
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԺԱՄԸ 12:00-ԻՆ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹԱՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ: ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ 1-9 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԸ ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԿՐԹԱՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ` ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ:
|
|
15.12.18
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ
|
Այսօր Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Ուխտի սուրբ Պատարագ մատուցեց Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը` ի հիշատակ Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի
|
|
12.12.18
ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՒԽՏԻ ՕՐ
|
Դեկտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Հակոբ Մծբնեցի հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը Շահումյան համայնքի Սուրբ Հակոբ եկեղեցում ժամը 10:00-ին օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Ուխտի Սուրբ Պատարագ կմատուցի Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը:
|
|
23.11.18
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԻՇԱԿԱԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Նոյեմբերի 25-ին ժամը 15:00-ին Շահումյան համայնքի Ազատամարտիկների պուրակում տեղի կունենա միջոցառում` նվիրված մեծ հայորդու Մոնթե Մեքոնյանի հիշատակին:
|
|
18.06.18
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հունիսի 15-ին Շահումյան համայնքում տեղի ունեցավ 3 կարևոր իրադարձություն. Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տեր Սողոմոն քահանա Ավետիսյանի՝ տեղի ունեցավ Կրթամարզամշակութային համալիրի մանկապարտեզի օրհնության կարգ՝ մասնակցությամբ մարզային իշխանությունների ի դեմս նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանի, ,,Շեն,, ԲՀԿ_ի աշխատակիցների ՝ի դեմս տնօրեն Հայկ Մինասյանի և ֆրանսահայ բարերար Հրայր Յրաչեանի։ Հավարտ արարողության ներկաները արդեն նորակառույց պուրակում մասնակցեցին ,, Միասնություն,, կոչվող ...
Մանրամասն |
|
13.06.18
ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ, <<ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿԻ>> ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
|
Հարգելի շահումյանցիներ. Ս. թ. հունիսի 15-ին ժամը 12.00 Շահումյանի մանկապարտեզի բակում տեղի կունենա մանկապարտեզի, ,,Միասնության պուրակի,, և կրթամարզամշակութային համալիրում թանգարանի բացման միջոցառում: Միջոցառումը կսկսվի մանկապարտեզի բակում, այնուհետև կշարունակվի 1 փող. 55 տանը հարակից կառուցված ,,Միասնության պուրակուն,, և կավարտվի Շահումյանի ,,կրթամարզամշակութային համալիրում,,: Միջոցառմանը կմասնակցեն Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ,,ՇԵՆ,, ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Սիրով հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու միջոցառմանը: Հարգանքներով` Շահումյանի համայնքապետարան
|
|
1 2 |