Արդեն երկրորդ տարին է` մեր մարզի Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանի նախաձեռնությամբ տեղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների մկրտություն է կատարվում` նոր ուսումնական տարվա նախաշեմին: Այս անգամ արդեն ավանդույթ դարձած այդ արարողությունը զուգորդվեց մեկ այլ միջոցառմամբ: Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ նաև դպրոցի մասնաշենքում տեղակայված ըմբշամարտի դահլիճի բացման հանդիսավոր արարողությունը: Է. Մանուկյանից տեղեկացանք, որ Լոռու մարզպետի ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի միջնորդությամբ Շահումյանի դպրոցի մասնաշենքում ընդարձակ դահլիճ է հատկացվել` ըմբշամարտի խմբակ բացելու նպատակով:Դահլիճը վերանորոգվել է համայնքի բնակիչների օգնությամբ և գյուղապետի անձնական աջակցությամբ: Այն կահավորելու, համապատասխան մարզական պարագաներ ձեռք բերելու նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 2 մլն դրամ: -Իմ ունեցած տվյալներով` մեր համայնքից 45 երեխա հաճախում է Վանաձորի տարբեր մարզադահլլիճներ, նրանցից 26-ն զբաղվում է ազատ ոճի ըմբշամարտով: Մեր նպատակն է եղել խթանել այս մարզաձևը և օգնել համայնքի երիտասարդներին մարզկենտրոն գնալու փոխարեն սպորտով զբաղվել տեղում,-ասաց գյուղապետը: Դպրոցական դասաժամերին դահլիճը կտրամադրվի դպրոցի աշակերտներին, դասերից հետո` համայնքի բնակիչներին: Ըմբշամարտի խմբակում երեխաներին կմարզի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, սպորտի վարպետ Համլետ Դավթյանը: Պարապմունքները կանցկացվեն անվճար հիմունքներով: Մարզադահլիճի բացման և մկրտության արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր և համայնքի բնակիչներ: Մարզադահլիճի բացումը կատարվեց Գուգարքի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Սողոման քահան Ավետիսյանի օրհնությամբ: Ժապավենը կտրելու պատիվը հանձնվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Խանզադյանին: Նորաբաց դահլիճում անցկացվեցին ըմբշամարտի ցուցադրակն ելույթներ: Ապա տեր Սողոմոն քահանա Ավետիսյանը կատարեց մկրտության արարողություն: Մկրտվեցին համայնքի բնակիչ հանդիսացող առաջին դասարան հաճախող 26 երեխա և դպրոցի դասվարը: Ի դեպ, ինչպես տեղեկացանք, նրանցից միայն 19-են հաճախելու Շահումյնաի դպրոց, մյուսները դպրոց են հաճախելու մարզկենտրոնում: Մկրտության կնքահայրեր էին հանդիսանում Լոռու մարզի քաղաքաշինության տեսչության պետ Աշոտ Ջանջուղազյանը, << Կայուն հոսք>> ՍՊԸ-ի տնօրեն Վանյա Մաթևոսյանը, ՎՊՄԻ-ի դասախոս Զոհրաբ Թորոսյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի << Գուգարքի>> անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը և <<Դարոժնիկ>> ՍՊԸ-ի աշխղեկ Տիգրան Սաքանյանը:Մկրտության ոսկե խաչերը համայնքի ղեկավարի նվերն էին առաջին դասարանցիներին: Աշոտ Ջանջուղազյանը ևս երեխաների համար նվերներ էր պատրաստել: Միջոցառում ուղեկցվում էր <<Մայրասար>> վոկալ-պարայի համւոյթի պարուհիների և երգիչ- երգչուհիների կատարումներով(գեղ. ղեկավար` Համլետ Երցյան): |