Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/07/2009
Խաչքար` զոհված սկաուտների հիշատակին

Թեժ լեռան հովտում, Լերմոնտովո գյուղի հարևանությամբ, մեկնարկել է Հայկական բարեգործական ընդհանուր միության <<Անդրանիկ>> սկաուտական ճամբարը, որը երկրորդ տարին է` տեղի է ունենում Հայաստանում: Միության Հայաստանակենտրոն երիտասարդական տարբեր ծրագրերի մաս կազնող սկաուտական ճամբարին մասնակցելու նպատակով` ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Հայաստան են ժամանել միության Իրանի, Սիրիայի, Լիբանանի ու ԱՄՆ-ի մասնաճյուղերը ներկայացնող 7 քաղաքների շուրջ 300 սկաուտներ և արևանուշներ: Ճամբարին կմասնակցեն նաև  ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական շարժման խմբի անդամները: Ճամբարի պատասխանատու է ՀՎՄԸ-ՀԵԸ Լիբանանի վարիչ-քարտուղար Գևորգ Սանթուրյանը:    Ճամբարը մեկնարկեց ուխտագնացությամբ` դեպի Հաղարծին: Նրանց դիմավորեց և ողջույն հղեց Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Սկաուտները ծանոթացան Հաղարծինի վանքային համալիրին, մասնակցեցին հոգևոր արարողությանը:    Վերադառնալով Թեժ լեռան հովիտ նրանք մասնակցեցին ճամբարի բացման արարողությանը, որին ներկա էին սկաուտական շարժման հայաստանյան խմբի ղեկավար Աշոտ Ղազարյանը, փոխտնօրեն Հովիկ Գյումրշյանը, հոգևոր այրեր և բազում հյուրեր: Բարձրացվեցին դրոշները, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ` Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարի զոհերի հիշատակին, որոնց թվում էին իրանցի արևանուշներ Շողեր և Նաիրի Ստեփանյան քույրերը:  
 Հայր Սասուն Զմրուխտյանը առաջարկեց նրանց հիշատակին 2 եղևնի տնկել:    
 -Նրանք մեզ հետ չեն մարմանպես, նրանք ներկա են հոգեպես, բոլոր սկաուտական շարժումների մեջ,-ասաց նա:  
  Մեր մարզի Շահումյան համայնքի գյուղապետ էդիկ Մանուկյանը խոստացավ զոհերի հիշատակին խաչքար կանգնեցնել: Սկաուտների առօրյան շատ հագեցած է` այցելություն վանքեր, եկեղցիներ, զորմասեր:        
 Շարժման  ղեկավար Գևորգ Սանթուրյանն իր խոսքում նշեց. <<Սկաուտությունը դաստիարակություն է, ինքնին ապրելակերպ: Երեխաները փոքր տարիքից դաստիարակվում են բնության ծոցում, կոփվում մարմնապես, ֆիզիկապես և հոգեպես>>:  
 Մեկ շաբաթ անց խոսքը վերածվեց գործի, և հուլիսի 22-ին բացվեց Ստեփանյան քույրերի հիշատակը հավերժացնող խաչքարը:  
 Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության կարգ: Նա նաև մխիթարանքի ու քաջալերաքնի խոսքեր ուղղեց ներկաներին` նշելով, որ ցավալի էր ոչ միայն հայ, այլև այլազգի զոհվածների կորուստը: Թեմի առաջնորդի առաջարկով ներկաները միաբերան հնչեցրին Տերունական աղոթքը` ի հանգստություն զոհվածների հոգիների:  
 Ցավակցական խոսքով հանդես եկավ նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել էին խաչքարի տեղադրումը սկաուտական ճամբարում:
 Իրենց սրտի խոսքն ասեցին նաև Շահումյանի մշակույթի տան սաները:        
 Լրագրող, դրամատուրգ Սամվել Խալաթյանն իր խոսքում կոչ արեց կյանքի բոլոր ասպարեզներում լինել արժանապատիվ մարդ, արժանապատիվ կերպով ընդունել նաև մահը:    
 Թեհրանի մասնաճյուղի սկաուտապետ Ռայմոն Արծրունյանը շնորհակալություն հայտնելով փոքրիկ սկաուտների հիշատակը հավերժացնող խաչքարի համր` նշեց, որ այն գոնե կմիխիթարի զոհված քույրերի ընկերներին, քանի որ մեկ շաբաթ շարունակ երեխաներն ուշքի չէին գալիս ծանր վշտից:        Երկինք նույնպես լալիս էր այն սկաուտների հետ, ովքեր ծաղիկներ էին դնում ավիավթարի զոհ դարձած Նաիրի և Շողերր Ստեփանյանների հիշատակը հավերժացնող խաչքարին:
 

 

 

 

 

 

 

Լոռու մարզ
Լիլիթ Յոլչյան, Ինգա Անոնյան

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner