Մեկ տարի առաջ Շահումյան համայնքում Էդիկ Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր վոկալ-պարային պատանեկան համույթ, որի ղեկավարությունը վստահվել է Համլետ Երիցյանին: 13 պարուհիներից և մեկ երգիչ-մենապարողից բաղկացած խումբն արդեն հաջողությունների է հասել Վանաձորի և մարզի տարբեր բեմերում: Օգոստոսի 5-ին համույթը ԵԿՄ Լոռու մարզի խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի հովանավորչությամբ մեկուկես ժամ տևողությամբ ելույթներ ունեցավ ԴՈՒՑ-ի զինվորական N միավորումում: <<Մայրասար>> անվամբ համույթը հանդես եկավ առաջին անգամ, մշակութային գործիչ Էդվարդ Խլղաթյանի <<Մայրիկ>> երգն էլ պատանիները որպես համույթի հիմնը կատարեցին: Համերգին ներկա էին զին. միավորման հրամանատար, գնդապետ Բագրատ Ջանվելյանը, հրամանատարի տեղակալ` փոխգնդապետ Էդիկ Մելիքյանը, զին. միավորման հրամանատարական և շարքային անձնակազմը: Համերգից հետո զին. միավորման հրամանատարության կողմից պատվոգրեր հանձնվեցին խմբի ղեկավարներին և միջոցառաման կազմակերպիչներին: |