Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
31/08/2011
Շահումյանում նոր ծրագիր իրագործվեց

 Վանաձորին հարևան Շահումյան փոքրիկ գյուղը նշեց համայնքային կարևորության հերթական ծրագրի կատարման ավարտը. ամերիկյան ՄԶ(միջազգային զարգացման) գործակալության և հայաստանյան <<Շեն>> կազմակերպության համաֆինանսավորմամբ, համայնքի 10 տոկոս ներդրմամբ հիմնանորոգվեց համայնքային կենտրոնը և հանդիսավորությամբ հանձնվեց շահագործման: Մասնակցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ-ի ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, <<Շեն>> ԲՀԿ-ի տնօրեն Հայկ Մինասյանը, պաշտոնատար անձինք, համայնքի անդամներ, հիմնանորոգման հեղինակ <<Կանակա>> շինկազմակերպության շինարարները:

 Լոռու մաարզպետ Ա. Նալբանդյանը կարևորեց համայնքային կենտրոենի վերաբացումը, նշելով` լավ է, որ նման ծրագրեր արդեն իրագործվում են ոչ միայն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, այլև փոքր համայնքներում, հավաստեց, որ մարզպետարանը պատրաստ է ցուցաբերել մշտական օգնություն, որպեսզի կենտրոնը գոծի անխափան, ապա գյուղապետին, նաև գյուղացիներին կոչ արեց պահել-պահպանել ստեղծվածը, չմտածել փակելու մասին:

 ԱՄՆ-ի ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման շնորհավորեց և հավաստեց, որ նման ծրագրերը մարզում լինելու են շարունակական:

 <<Կանակա>> ԲԲԸ նախագահ Հայկ Հովիվյանը իր խոսքում նշեց, որ իրենք երաշխիք են տալիս շինարարական աշխատանքների որակի ու դրանց  առնվազն 5 տարվա պահպանվածության համար, ապա կենտրոնի գրադարանին, որն ունի 10.000 գիրք, նվիրեց 50 անուն գրականություն:

 Համայնքային կենտրոնում առանձնացված են համակարգչային ուսուցման սրահը, շախմատի ուսուցման, տարեցների ժամանցի, համայնքի վարչական սենյակները: Կենտրոնում աշխատանքի կնդունվեն համայնքի 5 բնակիչներ, կարճաժամկետ աշխատանքով ապհովվել են ևս 5 բնակիչներ:

 ԱՄՆ-ի ՄԶԳ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող մյուս ծրագրերը ներառում են Հաղպատի մանկապարտեզի, Այրումի գազամատակարարման համակարգի, Լեռնանցք, Արծնի, Լոռի բերդ համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգումները: Մինչև այս տարվա նոյեմբերի վերջը ակնկալվում է ավարտել ենթակառուցվածքների վերանորոգման 58 ծրագիր մեր երկրի տարբեր բնակավայրերում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner