Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ, 28-րդ կետերի, ''Նորմատիվ իրավական ակտերի մասին'' Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով` համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի ,,Շահումյան գյուղական համայնքի կրթամարզամշակութային համալիր,, ՀՈԱԿ-ի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Շահումյան համայնքի ավագանու 05.03.2020թ-ի թիվ 08-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ-ի հունվարի 01-ից: