Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով, ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Շահումյան համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Տալ համաձայնություն Շահումյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն: Օտարվում է գյուղատնտեսական նշանակության հողամաս 1 լոտով.
-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք 06-084-0315-0031 ծածկագրով 0.1641 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 410 000 /չորս հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:
2. Աճուրդի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդով վաճառվող հողամասի հայտարարության հրապարակային ծանուցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: