Այսօր: Երեքշաբթի, 26 Հունվարի 2021թ.
Շահումյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Շահումյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Շահումյան համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Շահումյան, (0322) 38462, 37897, shahumyan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 սեպտեմբերի 2020 թվականի N 23-Ա

ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ,,Հողային օրենսգրքի,, 56-րդ հոդվածի 5-րդ կետով, 67-րդ, 68-րդ հոդվածներով,  ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001թ-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը, Շահումյան համայնքի ավագանին.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է 

1. Տալ համաձայնություն Շահումյան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն: Օտարվում են հողամասեր 6 լոտով.

-Լոտ 1: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք Դիլիջան մայրուղի 2 նրբ. 5/1 հող հասցեում, 06-084-0202-0014 ծածկագրով 0.76446 հա բնակավայրերի այլ հողամաս, 9580000 /ինը միլիոն հինգ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

-Լոտ 2: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք Դիլիջան մայրուղի 40 հող հասցեում, 06-084-0202-0012 ծածկագրով 0.2 հա բնակավայրերի այլ հողամաս, 2700000 /երկու միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

-Լոտ 3: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք 2 փող. 3 նրբ. 27/2 հող հասցեում, 06-084-0088-0009 ծածկագրով 0.007 հա բնակավայրերի այլ հողամաս, 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

-Լոտ 4: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք 06-084-0309-0042 ծածկագրով 1.42485 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող, 1700000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

-Լոտ 5: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք 06-084-0309-0081 ծածկագրով 0.32 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքը, 550000 /հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

-Լոտ 6: Համայնքային սեփականություն հանդիսացող Շահումյան համայնք 06-084-0316-0013 ծածկագրով 0.33278 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող, 630000 /վեց հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամ օտարման մեկնարկային արժեքով:

2. Աճուրդի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

3. Համայնքի ղեկավարին` ապահովել աճուրդով վաճառվող հողամասի հայտարարության հրապարակային ծանուցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -4

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(468.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ. Շահումյան 1փ. 66

(0322) 38462, 37897

shahumyan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner